ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վարչապետը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետը կմեկնի Թուրքմենստան
10.10.2019 | 23:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ Աշգաբատում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, կմասնակցի խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ